Ով լավ ախպեր չունի, պաշտոն չունի՝ եթերում չկա (տեսանյութ)
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին. «Խի՞ եթերում ցույց չեն տալիս մեր այն հերոսներին, Արցախյան գոյամարտի այն մասնակիցներին, որոնք լավ ախպեր չունեն, լավ պաշտոն չունեն, իշխող կուսակցության անդամ չեն, կամ միտինգավոր չեն: Այդ մարդկանց չեն ճանաչում: Մենք հազարավոր հերոսներ ունենք, նաեւ այս դահլիճում են նստած այդ հերոսները, որոնց կյանքը բավական է՝ մի ֆիլմ նկարահանելու համար: Խոսում ենք դաստիարակությունից, դա՞ պետք է դաստիարակենք»: Էդ. Շարմազանովը դժգոհեց նաեւ եթերում հնչող կլկլոցներից ու անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության թեմային, որի մասին անդրադարձը շատ է եթերում. «Հայոց ցեղասպանության թեման է, մենակ պիտի լացե՞նք»: