Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն աշխատում է հույսով

Քաղաքականություն
unnamed116

Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրի ժամկետը այսօր հետաձգվեց։ Կառավարության նիստում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կոնցեսիոների հետ պետք է բանակցեն մինչեւ 2015 թ. մայիսի 30-ը կառավարությանն առաջարկություն ներկայացնելու համար՝ հարավային երկաթուղու կառուցման սկզբունքների եւ մեխանիզմների վերաբերյալ։ «Բեգլարյան, հույս ունե՞նք»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը։ «Հույս միշտ էլ ունենք»,- պատասխանեց նախարարը։