«Պետական մեքենան առեւանգված է մի քանի ավազակների կողմից» (տեսանյութ)
16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն չընդունեց ՀԱԿ-ի հեղինակած «Կառավարման ճգնաժամ»-ի մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ «մենք գործ ունենք խորը ճգնաժամի հետ նաեւ իշխող ռեժիմի պարագլուխներում»: Արդյունքում ՀԱԿ-ը եկել է եզրակացության` եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, ՀՀ-ն շատ արագ կհամալրի տապալված պետությունների շարքը: Որպես լուծում` նախագծով առաջարկվում էր անցկացնել անհետաձգելի քաղաքական կոնսուլտացիաներ: ՀԱԿ-ի համար թիվ մեկ լուծումը հակամենաշնորհացումն է ու ժողովրդական կապիտալիզմի ստեղծումը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է` երկրում դասական իմաստով կառավարման ճգնաժամ չկա. «Կառավարման ճգնաժամ լինում է այն դեպքում, երբ մեծամասնությունը չի կարողանում աշխատել, երբ կառավարությունը նիստերին չի կարողանում որոշումներ ընդունել, երբ ամբողջ երկրում լինում է անհնազանդություն»: Ըստ Զուրաբյանի՝ «կառավարությունը կարողանում է որոշումներ ընդունել, պետական մեքենան կարծես թե աշխատում է, բայց այն չի աշխատում հանրության համար, այն առեւանգված է մի քանի ավազակների կողմից` նրանց հարստացման նպատակով»: ՀԱԿ նախագծին ձեռնպահ քվեարկած ՀՅԴ-ն իր համոզմանն է մնում` երկրում կա ճգնաժամ, սակայն այն համակարգային բնույթ է կրում։ Ավելին՝ տեսանյութով