Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկեպսակ և ծաղիկներ՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձանին

Հասարակություն
unnamed30

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի առիթով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից կազմակերպված միջոցառումներից մեկն էլ տեղի է ունեցել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից Զորավարի արձանի մոտ: unnamed1 Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել Զորավարի արձանին: Տոնական հանդիսությունն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարի համույթների, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի խմբերի կատարումներով: Անդրադարձ է եղել 19 -րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման գործում Անդրանիկ Օզանյանի ունեցած անգնահատելի դերակատարմանը: