Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր է գործարկվի Բաղդադ-Երևան ուղիղ չվերթը

Քաղաքականություն
72746baadb75d5d8c9351c37220d505c

Դեսպան Գրիգորյանի հանդիպումն Իրաքի տրանսպորտի նախարարի հետ Փետրվարի 23-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծեցին Բաղդադ-Երևան ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը: Դեսպան Գրիգորյանը նշեց, որ ուղիղ չվերթի առկայությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընլայնմանը: