Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 օր առաջնագծում. հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ

Պաշտոնական
BC6F6CD5-496B-4481-8F1F-84D09E6C5E0C_w268_r1

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն