Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը

Պաշտոնական
240d0112ee5883228fc6d52aaa03cdea

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  մասնակցել էԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը: Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը  ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է ԼՂՀ և ԱՄՆ հարաբերությունների հիմնական ուղղություններին, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանը և Արցախին տրամադրվող ամենամյա օգնությանը: Միջոցառման  բանախոսներ ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը,  Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը իրենց ելույթում անդրադարձել են Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հետ կապված հարցերին։ Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ: ԼՂՀ ԱԳՆ