Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չարիքի իշխանություն» ասելը Տիգրան Ուրիխանյանի ոճը չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7f5c618e46b49eb1a3c135154ee9b000

Նախագահի արտահերթ ընտրությունների պահանջը ԲՀԿ-ի համար ուժի մեջ է, ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը. «Ի՞նչ է՝ ՀՀ-ում արտագաղթի ճգնաժամային տեմպերը դադարե՞լ են, Հայաստանում այլեւս տնտեսական աճի տեմպե՞ր են գրանցվում, գործազրությունը վերացա՞վ»։ Ւնչ վերաբերում է  Գագիկ Ծառուկյանի՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը չարիքի իշխանություն ձեւակերպմանը, Ուրիխանյանն ասում է՝ այդպես ասելն իր ոճը չէ. «Անհրաժեշտ են փոփոխություններ, իսկ թե որն է չարն ու բարին, ժողովուրդը շատ լավ գիտի»։ Պատգամավորը ճիշտ է համարում հանրահավաքը չեղյալ համարելը՝ արյուն էր թափվելու եւ դրա ազդանշանները կային. «Չարտոնված հանրահավաքի դեպքում ուղղակի նախազգուշացնում էին շատ ու շատ գործիչների շուրթերով, թե ինչ կոշտ միջոցներ են ձեռնարկելու»։ Այսօր Տիգրան Ուրիխանյանը զարմանում է, որ բոլորը զարմանում են այն բանից, որ ԲՀԿ-ն արյունահեղություն թույլ չի տալու, իրենք միշտ են ասել. «Երբ որ դա ասել էինք 85 հազարերորդ անգամ չէիք զարմանում, երբ որ ասեցինք 110 հազարերորդ անգամ, զարմանում եք՝ ինչու՞»։ Պատգամավորը ձեւ չի անի, թե ոչինչ տեղի չի ունեցել՝ քաղաքական իրավիճակ է փոխվել եւ շատ բաներ վերաիմաստավորելու կարիք կա, նոր գործողություններ, պլան եւ ծրագիր պետք է մշակվի։ Մտնու՞մ է դրանց մեջ Հանրապետականի հետ համագործակցությունը. «Այո, հեռացմամբ»։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանի կուսակցությունն այսօր էլ պատրաստ է համագործակցել Բարգավաճ Հայաստանի հետ. «Որեւէ համագործակցություն մենք չենք ժխտում»։ Սակայն Գագիկ-Ծառուկյան-Սերժ Սարգսյան հաշտեցումից հետո, ԲՀԿ-ն ասում է, որ նախագահի արտահերթ ընտրություններն ուժի մեջ են։ «Ասողն ո՞վ է»,-զարմանում է պարոն Բաղդասարյանը. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել խոսնակների կամ մյուսներին։ Ես հետեւում եմ գործընթացներին»։ Պարոն Բաղդասարյանն ինքն էլ չի բացառում, որ փետրվարի 20-ի հանրահավաքը կարող էր վերածվել անկարգությունների եւ արյուն թափվեր, ուրախ է, որ ԲՀԿ-ն դա հասկացավ։ Այո, իշխանությունը կոչեր է արել. «Որպեսզի մարդիկ գիտակցեն, թե ուր է տանում իրենց բռնած ճանապարհը»։ Պայքարն ավարտված չէ,-վստահեցնում է Լեւոն Զուրաբյանը։ Նա ոչ մեկին խորհուրդ չի տա չարախնդալ այսօրվա իրավիճակի վրա. «Եթե խփում են եւ դուք այդ ուժին չեք հավանում, դա դեռ պատճառ չէ չարախնդալու համար։ Որովհետեւ, անգամ եթե խփում են մի ուժի, որին դուք չեք հավանում, բայց որը պատերազմում էր ռեժիմի դեմ եւ ինչ-որ պահ կարող է շփոթի մեջ հայտնվի այդ հարվածների պատճառով, ուրեմն առաջին հերթին դա հարված է ուղղված ձեզ»։