A
A
Արգիշտի Կիվիրյանը տուգանվեց
Արգիշտի Կիվիրյանն այսօր տուգանվեց 50.000 դրամով։ Վարչական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի։ Նա մեղավոր ճանաչվեց նախորդ տարվա ապրիլի 4-ին Գլխավոր դատախազության շենքի դիմաց իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ակցիան կազմակերպվել էր՝ ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու։ «Անգամ տեսագրությունների պարագայում դատարանը իրականացրեց էժանագին պատվեր իմ դեմ»,- «Ա1+»-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը։ Նրա խոսքերով՝ ոստիկանությունը գործել է ապօրինի, խախտվել են իր իրավունքները եւ օրինական պահանջ չի ներկայացվել։ Արգիշտի Կիվիրյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է՝ արդարության հասնելու համար։