Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ձեզ նման պահապաններ ունեմ, արդյոք ես ունե՞մ թիկնապահների կարիք» (տեսանյութ)

Քաղաքականություն
beca965b0270889990ca15275ae4fb74

Կառավարության նիստից հետո Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտարարեց, թե բացի քաղաքական հարցերից, բոլոր հարցերին կպատասխանի: «Քաղաքական հարցազրույց չեմ տալիս, կա՞ կրթական հարց»,- արձագանքեց նա: Պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյոք ճի՞շտ են լուրերը, որ իրեն փորձել են առեւանգել, նախարարն ասաց. «Ես ձեզ նման պահապաններ ունեմ, արդյոք ես ունե՞մ թիկնապահների կարիք: Ես սովոր եմ իմ մասին նորություններ լսել ձեզնից, ունեմ ձեզ նման պահապաններ, հետեւաբար ոչնչից չեմ վախենում»: Ինչ վերաբերում է Գիրք նվիրելու օրվան, ապա պարոն Աշոտյանը նշեց, որ ֆեյսբուքյան օգտատերերից բազմաթիվ առաջարկներ է ստացել` գիրք ստանալու. «Պլանավորում եմ երեկոյան բոլորին մի կես ժամով սուրճի հրավիրել` գրքերը ստանալ, իմ ընծաները բաժանել նրանց: Իսկ այսօր առավոտ կանուխ ստացել եմ երեք գիրք` Արդարադատության, Մշակույթի նախարարներն են նվիրել եւ վարչապետը»: