Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի շտաբում գտնվողները Newsline
ՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ այժմ գտնվում են Աջափնյակ համայնքի ԲՀԿ շտաբից բերման ենթարկված անձինք: Այդ մասին պատգամավորն ասաց Newsline-ի հետ զրույցում: ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ Newsline-ին հայտնեց, որ Արաբկիր համայնքի ԲՀԿ շտաբից նույնպես քիչ առաջ բերման են ենթարկվել այնտեղ գնվող 5 քաղաքացիները. ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն այժմ շտաբում է և փորձում է պարզել քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառները: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապեի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Newsline-ի հետ զրույցում հաստատեց Աջափնյակի ԲՀԿ-ի կառույցից քաղաքացիներին բերման ենթարկելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ բերման ենթարկվածների թիվը 19-ն է: Շարունակությունը կարդալ այստեղ