A
A
Գյումրու քաղաքապետը հերքում է ԲՀԿ-ից դուրս գալու մասին լուրերը
Մամուլում շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լքել է ԲՀ կուսակցության շարքերը՝ չեն համապատասխանում իրականությանը: "Ազդարար" լրատվականին այսպես է փոխանցել քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն ու հերքել շրջանառվող խոսակցությունները: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելու մասին լուրերը ևս հերքվել են: "Ազդարար" լրատվականին չի հաջողվել անմիջական կապ հաստատել ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ, իսկ ինստիտուտի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը նշված լուրերը որակել է հերյուրանք: Ցայգ