A
A
Սամվել Ֆարմանյանը տեղյակ չէ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից
Ա1+-ի հարցին, թե ինչ գիտե Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Ավելի լավ է նախագահի մամուլի խոսնակին դիմեք»։ Իսկ հնարավոր է արդյո՞ք հաշտեցում, պարոն Ֆարմանյանն ասաց. «Նույնիսկ քաղաքական անհաղթահարելի խնդիրների պարագայում՝ երկխոսության պատուհանը պետք է բաց պահել։ Երկրի ներսում չպետք է լինեն խնդիրներ, որոնք երկխոսության ձեւով հնարավոր չլինի լուծել»։