Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՀԿ. «Առճակատումը մեծ հավանականություն ունի կրկնելու նոր Մարտի 1»

Քաղաքականություն
zhox

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը փետրվարի 16-ի քաղաքական խորհրդի նիստում, քննարկելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումները, ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և հայ-ադրբեջանական սահմանում օրեցօր աճող լարվածությունը, իր մտահոգությունն է արտահայտում և անթույլատրելի է համարում վարչախմբի վերարտադրության նպատակով նախաձեռնած «առճակատումը», որը մեծ հավանականություն ունի կրկնելու նոր մարտի մեկ` բազմապատիկ ավելի զոհերով: Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է վարչախմբին` գոնե մեկ անգամ լսել ժողովրդի ձայնը և անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:   «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ