Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք նույն նավի մեջ ենք». ՀՀԿ-ականը՝ ԲՀԿ-ի հետ լարվածության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
a7fe0468b13413eaeff70dfc9a9b32cd

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ի դեմս ԲՀԿ-ի՝ ազգային անվտանգության սպառնալիքներ են ձևավորվում երկրում։ «Ի՞նչ անենք հիմա, նստենք էլի սիլի-բիլի անենք»,-ասել է պարոն Հարությունյանը։ Հանրապետական պատգամավորի ձևակերպմամբ՝ իրենց կուսակցության կողմից իրականացվող քայլերը կանխարգելիչ միջոցառումներ են, որ մեր երկիրը չվերածվի ուկրաինական Մայդանի։ «Մենք ինչ է՝ Բելգիա՞ն ենք, Լյուքսեմբո՞ւրգն ենք, որ խնդիրներ չունենք։ Իշխանափոխություն միայն խորը ցնցումների դեպքում է արվում»,-շեշտել է նա։ Հանրապետական պատգամավորը չի ժխտում՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կա միջկուսակցական, գուցե՝ միջանձնային լարվածություն։ «Բայց մենք նույն նավի մեջ ենք»,-շեշտել է նա։ Անդրադառնալով իր կուսակիցների կողմից վերջին օրերին մականունների լայնորեն կիրառմանը, պարոն Հարությունյանը նշել է. «Ես ինքս որևէ մեկին երբևէ մականունով չեմ դիմել»։ Հարցին, թե արդյո՞ք Խոսրով Հարությունյանը նախագահի հայտնի ելույթից հետո մոտեցել է նրան և խնդրել ներողամիտ լինել ԲՀԿ առաջնորդի հանդեպ, ՀՀԿ պատգամավորն, ըստ էության, չի հերքել, որ նմանօրինակ խոսք է ասել, բայց նշել է, թե բառացի այդպես չի արտահայտվել։ Սակայն իր ելույթը ԲՀԿ-ի և ընդհանրապես՝ ընդդիմության հետ համագործակցության է միտված եղել։ «Կարող ա ես ասել եմ նույնիսկ՝ ևս մեկ հավելյալ հնարավորություն ընձեռել Ծառուկյանին»,-եզրափակել է նա։