Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են խոսել Աշոտյանն ու Շարմազանովը ԱԼՄ-ի շոուներին (տեսանյութ)

Քաղաքականություն
05d06b201d7a78c3e2e4f6ef739ce6c7

«Այս հակամարտությունը ՀՀԿ-ին լավ բանի չի բերի»,-ասել է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով ՀՀԿ-ԲՀԿ վերջին օրերի լարված հարաբերություններից։ Նա ուշադիր դիտել է երեկ հաղորդումներից մեկում Արմեն Աշոտյանի հարցազրույցը, տպավորությունը բացասական է։ «Աշոտյանը մակարդակից էր խոսում, իսկ իր խոսացածի մեջ մակարդակ կա՞ր։ Ծառուկյանի՝ բառերն իրար կապելուց էր խոսում։ Գիտեք ինչ, թե Աշոտյանը, թե Շարմազանովը ժամանակին ԱԼՄ-ի շոուներին հյուր են եղել ու ես տեսել եմ, թե ինչպես էին փորձում բառեր կպցնել»,-շեշտել է պարոն Կարապետյանը։ Հարցնում է՝ մակարդա՞կ է այն, որ երեխաները ծառայում են Ղարաբաղում, իսկ ռոումինգը փողով ա, մակարդա՞կ է, որ արագաչափերը դրել են, փող են աշխատում, մակարդա՞կ է, որ հանրապետականները բիզնեսով են զբաղվում։ Խոսելով Սերժ Սարգսյանի ելույթից, նա շեշտել է, որ նրան վայել չէր այդ ելույթը. «Ասում են՝ Ծառուկյանը հարկեր չի մուծում, նո՞ր իմացան, կամ իրենցից ո՞ր մեկն ա մուծում»։ Հանրապետականների այս գործելաոճը նա պայմանավորում է այն հանգամանքով, որ վերջիններս վտանգ զգացին ԲՀԿ-ից։ Պարոն Կարապետյանը գիտի, որ ժողովուրդը համակրում է ԲՀԿ-ին և անձամբ Գագիկ Ծառուկյանին։ Ասում է՝ Ծառուկյանը մեծ կամ փոքր բարերարություններ արել է. «Իսկ իշխանությունն ի՞նչ ա արել, թեկուզ չոփ արելա՞»,-նշել է նա։ Պարոն Կարապետյանը սխալ է համարում ՀՀԿ-ի սկզբունքը, թե ով մեզ հետ չի, մեր դեմ է։ «Կազինոյի համար են մեղադրում պաշտոնյաներին, թող էլի գնան, բայց իրենց փողերով»,-շեշտել է «Ժողովրդական» կուսակցության նախագահը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ դուրս գալուն, նա չի կարծում, թե ժողովուրդը կհանդուրժի Քոչարյանի վերադարձը։ Իսկ հանրապետականների խոսքը, թե լավ են արել, ինչ որ արել են, պարոն Կարապետյանը նշել է. «Ես Կայարանի տղա եմ, մեզ մոտ ոչ թե լավ, այլ ճիշտ էին անում։ Ճիշտ կամ սխալ, այլ ոչ թե լավ»։ Փետրվարի 20-ի հանրահավաքին պարոն Կարապետյանն անպայման մասնակցելու է։ Եթե ԲՀԿ-ն գա իշխանության, ու իրեն պաշտոն առաջարկեն, պարոն Կարապետյանը չի համաձայնի. «Ոչ մի պաշտոն չեմ ուզում, այս տարի 70 տարեկան եմ դառնում, կյանքում ամեն ինչ տեսել եմ։ ԱԼՄ-ն էլ չեմ ուզում»,-շեշտել է նա։