Այսօր Գ. Ծառուկյանին կզրկե՞ն պատգամավորի մանդատից. armtimes.com
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր, փետրվարի 16-ի առավոտյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկելու Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու մասին արձանագրություն: Սա նշանակում է, որ երկուշաբթի երեկոյան կամ կեսօրին ԿԸՀ-ն ի գիտություն կարող է ընդունել այդ արձանագրությունը եւ Գագիկ Ծառուկյանը դե յուրե պատգամավոր չի համարվի: Սա անսպասելի զարգացում է, որովհետեւ բոլորը սպասում էին, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը պետք է մտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ, հարցը քննարկվի եւ քվեարկության դրվի: Համենայնդեպս, այդպես նախատեսված է ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածով: Բայց 2013 թվականի ապրլի 16-ին ՍԴ-ն ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա կայացրել է որոշում, ըստ որի հակասահմանադրական եւ չեղյալ է ճանաչել այն դրույթները, երբ նստաշրջանի կեսից ավելիից բացակայած պատգամավորների հարցը պետք է մտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ եւ այդ հարցով պետք է կայացվի որոշում: Հանրապետական իրավաբանները այդ որոշումը մեկնաբանելով ասում են, որ ՍԴ այդ որոշումից հետո քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորի լիազորությունները պետք է դադարեն Սահմանադրության 67-րդ հոդվածի ուղիղ գործադրմամբ, այսինքն՝ ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրության հիման վրա: Արձանագրությունը ԿԸՀ-ն պետք է ընդունի ի գիտություն: Հիշեցնենք նաեւ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի տրամադրության տակ կա փաստաթուղթ, որը վկայում է, որ նախորդ նստաշրջանից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մեծ մասը՝ 133 բացակայություններից 106-ը համարել է հարգելի: Հիմա, փաստորեն, Գալուստ Սահակյանը պետք է չեղյալ անի նաեւ Ծառուկյանի բացակայությունները հարգելի համարելու մասին իր որոշումը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում