A
A
ՀԱԿ վերնախավը հեռացավ ԲՀԿ գրասենյակից
Քիչ առաջ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը դուրս եկան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակից, որտեղ տեղի էր ունենում եռյակի առաջնորդների փակ հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը։ Հանդիպման բովանդակության մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ քիչ անց հանդիպման մասին կհրապարակվի հայտարարություն։