Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք անհանգստանալու ոչինչ չունի՞ Գագիկ Ծառուկյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
urixanyan

Ավարտվել է ԲՀԿ-ի ընդլայնված կազմով նիստը։ Քիչ անց կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի քննադատությունների. այս մասին հաղորդեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Ըստ նրա՝ ելույթը լինելու է խիստ քաղաքական, առանց ջղագրգիռ պոռթկումների, ծանրակշիռ, քաղաքացիների հոգսով ու դարդով համեմված։ Ի պատասխան հարցի՝ արդյոք Ծառուկյանն ընդունե՞լ է մարտահրավերը, հնչեց այսպիսի պատասխան. «Մարտահրավերն այն ժամանակ սկսվեց, երբ ժողովուրդը բռնեց արտագաղթի ճամփան, ցավում եմ, որ երեկ չխոսվեց թիմակիցների միջոցով բոլոր հնարավոր ձեւերով երկրի պոտենցիալը գործածելու, տնտեսության խայտառակ վիճակի մասին, այլ պարզապես ապաքաղաքական խոսակցություն եղավ»։ Արդյոք անհանգստանալու ոչինչ չունի՞ Գագիկ Ծառուկյանը թե որպես գործարար, թե որպես պատգամավոր, թե հնարավոր քրեական կապեր ունենալու առնչությամբ, ինչպես նշել էր Սերժ Սարգսյանը. «Մինչեւ հիմա օրենք էր խախտվում, այլեւս չի՞ խախտվելու, մինչեւ հիմա ԱԺ բացակայությունները հարգելի էին, այլեւս՝ ո՞չ»,- արձագանքեց ԲՀԿ մամուլի խոսնակը։