Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախցիները տարակուսած են Բերձորի դեպքերից». Ալեքսանդր Մանասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed6

«Արցախցիների մեծ մասը տարակուսած է և ըմբռնումով չի մոտենում Բերձորի դեպքերին»,- տեղեկացնում է ԼՂՀ-ից նոր վերադարձած քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Մարդիկ ափսոսանք են զգում. զգացմունքների հողի վրա ամեն ինչ կարող է կատարվել: Ես ինքս անձամբ խորը ըմբռնումով եմ մոտենում ավտոերթի կազմակերպիչներին, բայց ոչ համակրանքով»,-նշեց նա: Քաղաքագետի համոզմամբ ՝ առանց գիտական տեսլականի և հիմնավորման պետք չէր Արցախ գնալ . «Արցախը խրամատ է, այնտեղ նման կոչերով չեն գնում: Ես չեմ արդարացնում ոստիկանների գործողությունները, քանի որ երկուստեք էլ կարող են սխալվել»: