Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կա դիմակավորված մի խումբ, որն ինչ ուզում՝ անում է, եւ իշխանության մատը խառն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
793646790d837d5bb27c83352f8d3fa7

Որքան էլ իշխանությունն ուզում է իրեն հեռու պահել երկրում կատարված վերջին իրադարձություններից, միեւնույն է, չի ստացվում. այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքը առաջինը չէ, այլ հերթականն է։ «Որքան էլ իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը ասի, որ հուզական պետք չէ լինել, որ դեմագոգիկ հայտարարություններ ենք անում, բայց ունենք փաստ, որը անժխտելի է»,- Արմեն ՄԱրտիրոսյանը հիշեցրեց նախորդ դեպքերը, երբ ծեծի ենթարկվեցին ազատամարտիկները, այնուհետեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, եւ բոլոր դեպքերում հանցագործները մնացին անպատիժ։ Վերադառնալով Արտակ Խաչատրյանի դեպքին՝ նա հիշեց, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանում դիմակավորված մարդիկ շրջում եւ ծեծի են ենթարկում քաղաքացիների. «Կա դիմակավորված մի խումբ, որն առանց խոչընդոտի, ինչ ուզում՝ անում է, ես ցավում եմ, բայց փաստ է, որ այստեղ իշխանության մատը խառն է, ու նախորդ դեպքերի անպատժելիությունը խոսում է դրա մասին»։ Արմեն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ եռյակի առաջնորդների հանդիպումից հետո երկիրը կգնա արտահերթ ընտրությունների։