Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե դեպքը չբացահայտվեց, ուրեմն հետեւում իշխանություններն են» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar00001

«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած բռնությունը կազմակերպված հանցագործություն է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը: «Արտակը ոչ մի կապ չունի քրեական և քրեաօլիգարխիկ աշխարհի հետ, նա չունի կյանքի գաղտնի էջեր և միայն վերջին հինգ տարին է, ինչ զբաղվում է հասարակական գործունեությամբ»,-մեկնաբանեց նա: Արտյոմ Խաչատրյանի համոզմամբ՝ իր եղբոր հետ տեղի ունեցածը բացահայտ պատերազմ է հասարակության դեմ. «Կապ չունի Արտակն է, թե ուրիշը, ԲՀԿ անդամ է, թե ՀԱԿ, սա հանցագործություն է, սա ապացուցում է, որ մեր երկրում քրեաօլիգարխիկ համակարգը սերտաճած է իշխանության հետ»: Արտակ Խաչատրյանի եղբայրը կոչ է անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել դեպքի մանրամասները: Նրա համոզմամբ, եթե դեպքը չբացահայտվեց, ապա կհաստատվի, որ բռնության հետևում կանգնած են իշխանությունները: Ի դեպ, Արտյոմ Խաչատրյանը նշում է՝ նոր ի հայտ եկած փաստացի ապացույց կա, որտեղ հստակ ֆիքսված է մեքենան, պետհամարանիշը, գույնը եւ ժամը: Փաստը կտրամադրվի ոստիկանությանը, քննչական կոմիտեին։ Ինչ վերաբերում է Արտակի առողջական վիճակին, նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: