A
A
Ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)
Առավոտյան առեւանգված եւ ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը տեղափոխվել է Մալաթիայի հիվանդանոց։ Հիվանդանոցում են ԲՀԿ պատգամավորներ, Արտակի ընկերները, հարազատները։ Բժիշկները առայժմ չեն հաղորդում երիտասարդի առողջական վիճակի մասին։ Նրան հետազոտում են։ Արտակը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ակտիվիստներից մեկն է։