Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1915 թվականին հայերը չեն մորթվել ոչխարի պես». ազգագրագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
genocide

«Մենք պետք է հաղթահարենք զոհ լինելու բարդույթը»,-անդրադառնալով Ցեղասպանության 100- ամյա տարելիցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, ազգագրագետ Հարություն Մարությանը: Նրա համոզմամբ՝ տասնամյակներ շարունակ ձևավորվել է միայն մորթված հայի կերպար, մինչդեռ հայերը այդ ժամանակահատվածում մի շարք հերոսամարտեր են ունեցել. «Դեռ առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո մենք մի շարք ինքնապաշտպանական մարտեր ենք ունեցել, հայերը կռվել են և ոչ թե լուռ մորթվել ոչխարի նման»: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կիսում է պարոն Մարությանի տեսակետը և կոչ անում դառնալ պահանջատեր. «Արևմտահայությունն ամբողջ աշխարհում վերածնվում և վերակենդանանում է որպես պահանջատեր: Նոր ժամանակները հարկավոր է կառուցել առաջին հերթին մեր անցած սխալների գիտակցության վրա: Այլապես կլինեն նոր սխալներ և նոր աղետներ: Պետք է դատապարտել ցեղասպանության կրակի վրա ձեռքերը տաքացնողներին»,-եզրափակեց նա: