Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր իշխանությունը բացակայում է. Վարդան Օսկանյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
56282d953c004372fb9a3863b69103f5

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը երբեք այսքան խորը փակուղում չի եղել». այսօր ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Ըստ նրա՝ անգամ պատերազմի տարիներին կողմերի միջեւ այսքան անվստահություն չի եղել։ Օսկանյանը բացասական գնահատեց նաեւ հայ- թուրքական հարաբերությունները։ Իսկ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները նա համարեց վատթարացող. «Կորցրել ենք նաեւ ՌԴ-ի հարգանքը, կորցրել ենք Արեւմուտքի վստահությունը։ Այս ամենի լուծումը մեկն է` իշխանափոխություն»։ Պարոն Օսկանյանը փաստում է` այսօր իշխանությունը բացակայում է` կան միայն անհատներ. «Չկան արդյունքներ, փոխարենը կա պետությունը անձնական բիզնեսի վերածած մի խումբ, որն իր համար դրական արդյունք է գրանցում։ Այս իշխանության վերաբերմունքին նայելիս գալիս ես այն եզրակացության, որ իրենց մոտ չկա ցանկություն որեւէ բան փոխելու»: