Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը կրակ է բացել Բարեկամավան գյուղի ուղղությամբ. Առավոտ

Քաղաքականություն
3ea193cbd6942f1a20131b412cffa4ff

Փետրվարի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Այդ մասին «Առավոտը» տեղեկացել է Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանից: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ փետրվարի 4-ին, ժամը 19-ից 20-ի արանքում ադրբեջանական զինուժը մի քանի կրակոց է կատարել Կոթի գյուղի վրա: Դրանք վնաս չեն պատճառել: Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից իմացանք, որ փետրվարի լույս 5-ի գիշերն ադրբեջանական զինուժը գնդակոծել է Այգեպարը, պատճառել բավականաչափ նյութական վնաս: Ազերիների կրակից վնասվել են տների պատեր, տանիքներ, պատուհաններ, ջարդվել` ապակիներ: Ադրբեջանցիները գնդակոծել են նաեւ իրենց գյուղերը։ Ամբողջական հոդվածը՝ այստեղ