A
A
«Մայդաններ ու քաղաքացիական պատերազմներ չպիտի լինեն»
Մայդաններ ու քաղաքացիական պատերազմներ չպիտի լինեն Հայաստանում. այսօր հայտարարեց ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին մասնակցող՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Բայց եւ հավելեց. «Մենք պետք է գործենք, երկրորդ շանսի հնարավորություն մենք չունենք։ Մենք կարճ ժամանակ ունենք, որովհետև հասարակությունը մեզնից կոնկրետ գործողություններ է սպասում։ Հակառակ դեպքում հասարակությունը հիասթափելու է մեզնից»: Արմեն Մարտիրոսյանը համոզված է` հասարակության պահանջը միանշանակ է. երկրին պետք են արտահերթ ընտրություններ. «Մենք կարճ ժամանակում միասնական գործողություններով հասնելու ենք արտահերթ ընտրությունների, այլ ճանապարհ, կարծում եմ, չունենք»: