Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խզմալյանն ու եւս երեքը ճանաչվել են տուժող

Քաղաքականություն
index2

Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՔԾ այցից  հետո Այցելությունս հատուկ քննչական ծառայություն բավական զարմանալի էր: Ինձ ու եւս երեք հոգու` Արգիշտի Կիվիրյանին, Ավետիք Իշխանյանին եւ Լուսինե Սահակյանին ճանաչել են տուժող ս.թ. հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետեւանքով: Այսպիսի բաներ: Մյուս երեքի դեպքում իմ գրածը ենթադրություն է, հիմնված իմ գործի նյութերից, հուսով եմ, նրանք շուտով կմեկնաբանեն սա ինքնուրույն: Բացատրել արդարասիրության այա տարօրինակ պորտկումը ես դեռեւս չեմ կարող, սակայն որոշ կապ եմ տեսնում գլխավոր դատախազ Կոստանդյանի ռուսներին այսօր ուղղված կոչի հետ, որը մենք բոլորս պահանջում էինք շաբաթներ շարունակ: Կտարածվի սա արդյոք նաեւ Գյումրիում տուժած մեր ընկերների վրա` չգիտեմ: