Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորի սպանության մասին բազմաթիվ վարկածներ կան Հ. Բիշարյանի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
d16355ee1ea37bfa9f62e8b7f33efb7b

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադարձավ սպանությունների դեպքերին, մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտում տեղի ունեցածին։ Նրա ձեռքի տակ կան բազմաթիվ վարկածներ: Սեյրան Օհանյանն այս առնչությամբ որոշ մանրամասներ է հաղորդել. «Իրոք, խոսքը մի ցավալի երեւույթի մասին է, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ Ռազմական ինստիտուտում, երբ գտել էինք Բարսեղյանի դին: Իրականում փաստերն ու իրողությունը խեղաթյուրված են, տեղի է ունեցել սպանություն: Անցկացվել է ծառայողական քննություն եւ պարզվել են մի շարք բացթողումներ Ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի նաեւ անմիջական ենթակաների կողմից: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում է տեղի ունեցել դեպքը, իսկ դեպքին նախորդել է ոգելից խմիչքների օգտագործման փաստ՝ մի քանի կուրսանտների կողմից, այնուհետեւ՝ վիճաբանություն: Հայկազ Բարսեղյանի եւ այլ կուրսանտի միջեւ վիճաբանություն է եղել, որը նկատողություն էր արել, որ պետք է պահպանի էթիկայի նորմերը սնունդ ընդունելու ժամանակ: Եղել է ծեծկռտուք, որը վերածվել է սպանության»: Մանրամասները՝ տեսանյութում