Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները վրեժ լուծեցին Ժիրայր Սեֆիլյանից». Պետրոս Մակեյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d2eac1efa26e0ac9fc6ab3559fb027d7

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի հասկանում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի տրամաբանությունը: Նրա  համոզմամբ՝ Բերձորում  ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնությունը  հատուկ չի արվել. «Միշտ էլ կարելի է իշխանությանը մեղադրել: Ես դեմ եմ բռնություններին, բայց պետք չէ եզրահանգումներ անել, քանի դեռ մանրամասները չգիտենք: Ես չեմ հասկանում ներկա իրավիճակում նման կարգախոսով  Արցախ գնալու իմաստը»: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի զարմանում տեղի ունեցածից: Նրա կարծիքով՝ մեր երկրում արդեն մեկ տարի է վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում. «Իշխանությունները վրեժ լուծեցին Ժիրայի Սեֆիլյանից իր կարգախոսի համար և հերթական սեպը խրեցին Հայաստանի և Ղարաբաղի միջև, տարանջատման քաղաքականություն, որի սկիզբը դրվեց դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին»: