Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն Բերձորում տեղի ունեցած բռնություների վերաբերյալ.ՀՔԱ

Քաղաքականություն
1422733696-7045-300x169

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2015 թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած տեղեկատվական ավտոերթի մասնակիցների, այդ թվում կանանց, երեխաների և լրագրողի նկատմամբ ԼՂՀ Բերձոր համայնքի մոտ ԼՂՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացված շուրջկալ օպերացիայի միջոցով իրականացված բռնությունները: ՀՀ իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես և անհապաղ դիմել ԼՂՀ պաշտոնատար մարմիններին՝ ապօրինություններ թույլ տված իրավապահ մարմինների աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ