A
A
Ոչ թե հետաձգենք, այլ կոնկրետ լուծումներ գտնենք. Ն. Զոհրաբյանը՝ շրջանառության հարկի մասին (տեսանյութ)
Քսան րոպե ընդմիջումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բոլորին այսօր մտահոգում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում արված փոփոխությունը, որ կառավարության որոշմամբ կասեցվել է մինչեւ հուլիս. «Ես առաջարկում եմ՝ այսօր մեծ ընդմիջմանը հրավիրել կառավարության պատկան մարմիններին քննարկման, քանի որ հետաձգումը հարցի լուծում չէ ու վաճառականներին հարկային գործակալներ դարձնելը: Եկեք միասին փորձենք օրենքում փոփոխություններ անելով ոչ թե հետաձգենք, այլ կոնկրետ լուծումներ գտնենք»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ օրենքը պատգամավորների հետ քննարկելու են. «Կարող ենք անգամ լսումներ անել»: