A
A
Ժիրայր Սեֆիլյանը կխոսի շաբաթվա երկրորդ կեսին
Հիմնադիր խորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սիրելի հայրենակիցներ Տեղեկացնում եմ, որ իմ առողջական վիճակը բավարար է, սակայն ապաքինվելու նպատակով ևս մի քանի օր ստիպված եմ տանը մնալ: Շաբաթվա երկրորդ կեսին արդեն կաշխատեմ սովորական ռեժիմով և կշփվեմ ԶԼՄ-ների հետ: Շնորհակալ եմ այս օրերին մեզ ցուցաբերած բարոյական աջակցության համար: Հիշեցնենք, հունվարի 31-ին ԼՂՀ Բերձորի հատվածում հատուկ ջոկատայինները եւ ոստիկանությունը ծեծ ու ջարդի է ենթարկել Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցներին: