Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրխանյանը լարվածությունը պայմանավորում է Եղեռնի 100 -ամյակով (տեսանյութ)

Քաղաքականություն
shirxanyan

«Անկախ Հայաստանի ամենամեծ ձեռբերումը մեր կայացած բանակն է»,- ԶՈՒ կազմավորման 23 ամյակին ընդառաջ ՝ նկատում է 1991-1992 թթ ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը։ Նրա համոզմամբ՝ հայոց բանակն այսօր ամբողջովին ապահովում է երկրի ռազմական անվտանագությունը և ապագայի համար պետք է հանգիստ լինել։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում սահմանային լարվածությանը, պարոն Շիրխանյանի համոզմամբ ապայմանավորված է Մեծ Եղեռնի 100 ամյակի հետ. «Արտաքին ուժերն այստեղ մեծ դեր ունեն։ Ցեղասպանության 100 ամյակը և Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ձեռք չեն տալիս ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև նրա գործընկեր Թուրքիային»։ 1991-1992 թթ ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահը չի բացառում, բացառում պատերազմի նոր սցենարը, սակայն նրա կարծիքով մենք դեռ չենք օգտագործել մեր ամենակարևոր զենքը .« Մեր հզորությունը մեր միասնության մեջ է և թշնամին էլ դա գիտի։ Մենք պետք է ապացուցենք, որ եթե փորձեն պատերազմ սկսել, ապա պարտվելու են»։