A
A
ԱՄՆ նոր դեսպանը Հայաստան կժամանի առաջիկայում. Արցախպրես
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ «մենք պատրաստվում ենք դեսպան Միլսի ժամանմանը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Երբ նրա ժամանման օրը վերջնականապես հստակեցվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ասել են դեսպանությունում: ԱՄՆ Սենատը 2014թ. դեկտեմբերի 16-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությանը: Միլսը Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նա իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988թ՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ավելին՝ այստեղ