ԵԽԽՎ-ն մտահոգված է. Փարիզ, Ղրիմ, ադրբեջանցի քաղբանտարկյալներ. Առավոտ
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Վեհաժողովը կշարունակի նախագահել Անն Բրասյորը (լուսանկարում): Նա իր բացման խոսքում շեշտադրում կատարեց Ուկրաինայում իրավիճակին, մասնավորապես հիշեցրեց Ղրիմի` ՌԴ կողմից բռնակցման մասին և Փարիզում «Շառլի Էդբո» երգիծաթեթի նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչությանը: Անն Բրասյորը ևս մեկ անգամ շեշտեց. «Ղրիմի բռնակցումը ՌԴ-ի միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Եվրոպան Ռուսաստանին դիտարկում է որպես վստահելի ուժ, բայց Ռուսաստանը պետք է հարգի միջազգային նորմերը, միջազգային օրենքի գերակայությունը»: Անն Բրասյորը տեղեկացրեց, թե միլիոնից ավելի մարդիկ են իրենց բնակության վայրը կորցրել Ռուսաստանի` Ղրիմի բռնակցման պատճառով: Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հանդես եկան հրատապ քննարկում նախաձեռնելու առաջարկներով: Առաջարկ եղավ հրատապ քննարկում անցկացնել փարիզյան իրադարձությունների վերաբերյալ, այն ընդունվեց: ԵԽԽՎ-ն չորեքշաբթի կանցկացնի այս թեմայով հրատապ քննարկում: Ամբողջական հոդվածը` այստեղ