Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն ընտրեց նոր բյուրո

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

Հունվարի 16-24-ը Դիլիջանում գումարվեց ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը։ Այս մասին գրում է yerakouyn.com-ը։ Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը եւ արտաքին ու ներազգային ճակատների վրա գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։

 Իր աշխատանքների ավարտին ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովն ընտրեց նոր Բյուրո՝ հետեւյալ կազմով. Վիգեն Բաղումյան (Իրան) Վիգեն Յաղուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Հակոբ Խաչերյան (Լիբանան) Հրանտ Մարգարյան (Հայաստան) Կիրո Մանոյան (Հայաստան) Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Բենիամին Պչաքճյան (Լիբանան) Հակոբ Տեր-Խաչատրյան (Կանադա) Արմեն Ռուստամյան (Հայաստան) Սպարտակ Սեյրանյան (Հայաստան) Մուրադ Փափազյան (Ֆրանսիա)