Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսանյութ Պերմյակովի հարցաքննությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri3

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։ Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Կից ներկայացվում ենq կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունից։ (Կադրերում երեւում են նաեւ փաստաբանը եւ թարգմանը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին