A
A
Դոնբասում զոհերի թիվն անցել է 5000-ից. ԵԱՀԿ
Դոնբասի հակամարտության ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը, 10000 մարդ վիրավոր է, իսկ մոտ 1 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից։ Այս մասին հաղորդել է ԵԱՀԿ հատուկ առաքելության մոնիտորինգի ղեկավար Մայքլ Բոչուրկիվը։
Հակամարտության երկու կողմերի տվյալներով՝ միայն վերջին 24 ժամում զոհվել է 34 մարդ, այդ թվում ՝ այսօր տրոլեյբուսի կանգառում պայթյունի հետեւանքով զոհվածներն ու 10 ուկրաինացի զինվորականները, բացի այդ, մեկ կին էլ Լուգանսկում է զոհվել։ Այս մասին հաղորդում է BBC-ին։