Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տասը զոհ՝ տարվա սկզբից (տեսանյութ)

Քաղաքականություն
zinvor

Երկու զոհ, մեկ վիրավոր՝ հակառակորդի կատարած դիվերսիայի հետեւանքով։ Այս տարվա հերթական տխուր լուրերը սահմանից։ Արդեն 10 զոհ այս տարվա ընթացքում։ Ադրբեջանը տարին սկսել է՝ խախտելով հրադադարը։ «Շփման գիծը պահելու նոր ձեւ է,   երեւի ձեւեր են մտածում, որ խուսափեն զոհերից»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Փորձագետը չի կարծում, որ սահմանին ակտիվությունը կհանգեցնի հայտարարված պատերազմի. « Պատերազմը հատուկ քաղաքական որոշում է, եւ միամիտ կլինի մտածել, որ տեղի բախումները կբերեն դրան»։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համակարծիք է, եթե պատերազմ չհայտարարվեց նախորդ տարվա օգոստոսին՝ առավել լարված իրավիճակի ժամանակ, ապա այսօր դրա հավանականությունը գրեթե չկա։ «Ավելի մակարդակով ավելի լուրջ տարածաշրջանային , ֆորս-մաժոր լինի, որ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսի՝ հաշվի չառնելով այն ահռելի կորուստները որ կարող է նա ունենալ» Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները հայտարարում են՝ սահմանին վիճակը վերահսկվում է։ ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում են համապատասխան գործողությունների: