Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատության» լրագրողը կհամալրի Բաքվի «սև ցուցակը». Ազատություն

Քաղաքականություն
F0A7C8DB-CEAB-415D-BDF2-328FAFFD37AB_cx0_cy1_cw0_w308_h173

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը կհամալրի ադրբեջանական հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է ֆոտոլրագրողի այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հետևել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից լրագրող Բաֆի՝ Լեռնային Ղարաբաղում արված լուսանկարների հրապարակմանը: Ուշագրավ է, որ «Ազատության» ադրբեջանական ծառայությունն այդ լուսանկարները հրապարակում է երկրորդ անգամ: Մարգո Բաֆի՝ Ստեփանակերտում արված լուսանկարներից, մարտ, 2014թ․ Մանրամասներն՝ այստեղ