Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարօրինակ է, որ ՌԴ նախագահը ներողություն է խնդրում, նոր մեր իշխանավորները սկսում են ցավակցել». Առավոտ

Քաղաքականություն
Garnik_Isagulyan

«Առավոտ»-ի հարցին՝ մեր իշխանությունների քայլերն ինչքանո՞վ էին համարժեք ստեղծված իրավիճակին՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Մեր իշխանություններն իրենց դրսեւորեցին ոչ որպես հայաստանյան իշխանություններ: Նրանց գործողությունները կարծես մի նպատակ էր հետապնդում՝ հանկարծ չանել քայլ, որը որեւէ մեկին դուր չգար դրսում: Ներսում նրանց համար ժողովրդի տրամադրությունները, նրանց ողբերգությունը չէր հետաքրքրում: Ցավոք, իշխանություններին միայն մի խնդիր է հետաքրքրում՝ ամեն պարագայում լուծել ինքնավերարտադրման խնդիրը, իշխանության պահպանման խնդիրը: Տարօրինակ է, որ մեր փոքրիկի մահից հետո, երբ ամբողջ ընտանիքի համար Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրում, ցավակցություն է հայտնում, նոր մեր իշխանավորները մեկը մյուսի հետեւից սկսում են ցավակցություն հայտնել: Սպասում էին Պուտինի արձագանքին: Սա ողբերգություն է: Սա նշանակում է, որ մեր երկրում իշխանություն գոյություն չունի որպես այդպիսին: Գոյություն ունեն մի խումբ մարդիկ, որոնք յուրացրել են այդ իշխանությունը, եւ այն օգտագործում են պետությանն ու ժողովրդին կեղեքելու համար»: Ամբողջական հոդվածը` այստեղ