Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու դեպքի առիթով ՀՀ կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

Պաշտոնական
axvan

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել է, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին