«Ոստիկանությունը ուզում է խորացնել վախի մթնոլորտը»
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ցավակցում է հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված աննախադեպ ոճրագործության կապակցությամբ: Ոճրագործության հաջորդող օրերին հրապարակային ի ցույց դրվեց գործող վարչախմբի անկարողությունը սահմանադրությամբ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացումը սեփական երկրում: Սա նաև լրացուցիչ ահազանգ էր մեր հասարակության համար, աշխարհաքաղաքական լարված իրավիճակում հնարավոր ոչ ցանկալի զարգացումների դեպքում, թե ինչպիսի ողորմելի վիճակում կհայտնվի մեր երրորդ հանրապետությունը: Միաժամանակ ոճրագործության հաջորդող զարգացումները կրկին ի ցույց դրեցին մեր իրավապահ համակարգի` հատկապես ոստիկանության, աննախադեպ մղումը` հախուռն միջոցառումների միջոցով խոշտանգել ու պատվազրկել ՀՀ քաղաքացիներին` նպատակ ունենալով շարունակել խորացնել վախի մթնոլորտը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը պահանջում է իշխանություններից բացահայտելու Գյումրիի ողբերգության շարժառիթը, մասնակիցների ամբողջ շրջանակը, որը իրականացվի հնարավորինս հրապարակային: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ 17.01.2015թ.