A
A
ԱԺ-ում կքննարկվեն Գյումրիում տեղի ունեցած դեպքերը
ԱԺ-ում Գյումրիի դեպքերի հարցով փակ խորհրդակցություն-քննարկում կանցկացվի։ Այս լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։ Քննարկումը տեղի կունենա ԱԺ արտաքին, պետաիրավական, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ձեւաչափով: Ըստ Թեւան Պողոսյանի՝ քննարկումը տեղի կունենա եկող շաբաթ։