A
A
30 դրամով կանաչի են հանձնում, որ ապրեն (տեսանյութ)
Արցախյան պատերազմի մասնակից Մայիս Միրզոյանը կնոջ հետ է բնակվում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կիսախարխուլ այս տանը։ Անչափահաս երեք երեխաները իրենց հետ չեն բնակվում, այլ տատի տանը, քանի որ չկան կենցաղային պայմաններ։ Բնակարանը չորս տարուց ավել է՝ հոսանքազրկված է պարտքերի պատճառով։ Ընտանիքի ապրուստի միակ միջոցը փոքրիկ հողակտորն է ։ «1800 մետր հող ա, ինչ կա չկա էս ա , բայց ինչ օգուտ, ո՛չ ջուր կա, որ ջրես, ո՛չ կարգին բերք, տանում 30 դրամով կանաչի ենք հանձնում ։ Եկամուտ չկա, հոսանք չկա, որ ես արտիզան խփեմ ու եկամուտ ստանամ։ Հիմնական գործ չկա, սեզոնային ա , ձմեռ ա գալիս, սաղ կանգնում ա»,-նշում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում