A
A
Գլխավոր դատախազը դեռեւս չի կարող դիմել ռուսական կողմին
Գյումրիում դատախազության աշխատակիցների հետ բանակցությունից հետո ժողովրդին բացատրություններ է տալիս պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա կարծում է, որ հայ իրավապահները թերացել են, եւ կարող էին ամեն ինչ անել Գյումրու սպանության մեջ մեղադրվողին ի սկզբանե հայկական կողմում պահելու համար: Տիկին Փոստանջյանը նշում է, որ գլխավոր դատախազը այս պահին դեռեւս չի կարող նամակով դիմել ռուս գործընկերներին՝ Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու խնդրանքով. ըստ դատախազի՝ բավարար հիմքեր չկան: Հիշեցնենք՝ սա ժողովրդի հիմնական պահանջն էր: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ այս պահից էլ հնարավոր է խումբ կազմել եւ գնալ Պերմյակովին տեսակցելու՝ համոզվելու համար, որ կասկածյալը Հայաստանում է: