Դատախազի «տղամարդավարի» խոստմանը գյումրեցիները չհավատացին
Շիրակի թեմի առաջնորդի այն խոսքերից հետո, թե ՀՀ գլխավոր դատախազը կատարելու է հնարավոր և անհնարին ամեն ինչ ՝ ժողովրդի պահանջն իկատար ածելու համար, կրկին ելույթ ունեցավ Գևորգ Կոստանյանը «Ես հիմա, որպես գլխավոր դատախազ և տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով միանշանակ դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազությանը»։ Դատախազի խոսքերը ընդհատվեց ծափահարություններով, որից հետո ժողովուրդը վանկարկեց՝ հի-մա, հի-մա։ Ցուցարարներից մեկը, թե պարոն Կոստանյան, իսկ եթե մերժում ստանաք, ինչ կլինի մեր Հանրապետության վիճակը։ Գլխավոր դատախազը պատասխանեց. «Եթե մերժում ստանամ, այ էդ ժամանակ կքննարկենք մեր մյուս հնարավոր քայլերը իրար հետ»։ Գյումրեցի ցուցարարները թույլ չտվեցին գլխավոր դատախազին ավարտել խոսքը՝ նրանք սուլոցներով պահանջեցին որ նա ազատվի պաշտոնից։