A
A
Գեղամյանը խորհուրդ է տալիս իր նոր պաշտոնի հետ կապված «ՀԺ» կարդալ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ոչ հերքում եւ ոչ էլ հաստատում է, որ նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ «Ձեր ասած հարցի պատասխանը այսօրվա «Հայկական ժամանակ» թերթի առաջին էջում զետեղված է»,- կարճ պատասխան տվեց նա։ Հիշեցնենք, որ ԱԽՔ պաշտոնը թափուր է մնացել 2013 թվականի մայիսից, երբ նոր կառավարության ձեւավորումից հետո ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Դեռ նոյեմբեր ամսին էին լուրեր տարածվել, որ Արտաշես Գեղամյանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար։ «ՀԺ» լուրը՝ այստեղ