A
A
Մոսկվայից հատուկ խումբ է ուղարկվել Գյումրի
Վաղը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի: Նախարարը հանդիպում կունենա Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ: Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ եվ դատապարտել կատարված հանցագործությունը: Ավելին խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Բացի այդ միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ ից: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ ՌԴ-ն ՊՆ-ն եւս հայտարարել է, որ մեղավորները խիստ պատասխանատվության կենթարկվեն։